Աղոթարան
12.10.2026 | 00:03
Տե՛ր,
փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր։
Աստված մեր,
շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն:
Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից:
Ամեն:
Մեկնաբանություններ